|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կարծիքով՝ Ռուսաստանը և Թուրքիան «աստանացնում են» (Սիրիայի կարգավորման Աստանայի ձևաչափի նման) հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում, այսինքն՝ ԵՄ-ին դուրս են մղում կարգավորման գործընթացից: Համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի իր բլոգում:
«Նման հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք դիտարկում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանացում», ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- ասել է Բորելը:
Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են միության շահերը: «Ուստի մենք պետք է վերացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվ լինենք այնտեղ, որտեղ վտանգվում են մեր շահերը»,- հավելել է Բորելը: