|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հարավային Կորեայի օդուժը հայտնել է Սեուլից 85 կմ հեռու գտնվող ռազմաբազայից Cheongung հակաօդային հրթիռի պատահաբար արձակման մասին: Այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը:
«Միջին հեռահարության հրթիռը ոչնչացվել է օդում՝ ինքնաոչնչացման արձանագրության համաձայն»,- հայտնել է Կորեայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը` հավելելով, որ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:
Նշվում է նաև, որ Կորեայի զինված ուժերը ստեղծել են աշխատանքային խումբ`միջադեպի պատճառները պարզելու համար: