|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարավային Կորեայի Սեուլ և Բուսան քաղաքներում կայացել է Կովկասյան երկրների երաժշտական փառատոնը: Փառատոնին մասնակցել են Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը:
Փառատոնի շրջանակում համերգներ են տեղի ունեցել «AX Կորեա» դահլիճում, որին ներկա է գտնվել շուրջ 2000 հանդիսատես, այնուհետև՝ եզրափակիչ ելույթով համույթները հանդես են եկել Բուսան քաղաքում:
Հայաստանյան համույթները փառատոնի կազմակերպիչների և հանդիսատեսի կողմից արժանացել են ջերմ ընդունելության և բարձր գնահատականի: