|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողը հետաքրքվել է` պաշտոնական Բաքուն արձագանքե՞լ է ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացմանը` ուղղված իր` հայկական ծագումով քաղաքացիներին, որ նրանք կարող են խնդիրների բախվել Ադրբեջանում:
Զախարովան պատասխանել է, որ պաշտոնական պատասխանի մասին իրեն հայտնի չէ, սակայն եղել են ոչ պաշտոնական մեկնաբանություններ մամուլում այն մասին, թե նմանատիպ խնդիրներ առկա են ՌԴ-ի` ծագումով ադրբեջանցի քաղաքացիների համար, որոնք մուտք են գործում Հայաստան:
«Ես շատ զարմացած եմ: Եթե նման դեպքեր կան, մեծ խնդրանք ունեմ, որպեսզի բարձրաձայնեք այդ մասին և մեզ ուղարկեք տվյալ տեղեկությունը»,- հավելել է նա: