|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ, և այդ ցուցմունքն ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»,- նշեց Ալումյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, սկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը:
Դատական նիստի ընթացքում ՀՔԾ քննիչի կողմից ներկայացվել է կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ պաշտպանական խմբի առարկությունները՝ կներկայացվեն վաղը:
Դատական նիստն այսօր հետաձգվել է և նշանակվել մարտի 14-ին՝ ժամը 10:00-ին: