|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռոբերտ Քոչարյանը տեխնիկապես կարող է մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին և կատարել իր քաղաքացիական պարտքը, այլ հարց է` կցանկանա՞, թե՞ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով անձնագրի հետ կապված հարցին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի անձնագրերն իրավապահների մոտ են, ինչը փաստաբաններն ավելի վաղ համարել են ապօրինություն:
«Կարող ենք տեխնիկական մասն ապահովել, ուրիշ բան է՝ նա կցանկանա՞: Շատ տարբերակներ կան, այդ թվում դիմել, վերցնել, գնալ մասնակցել և այլն»,- ասաց Ալումյանը:
Ըստ նրա` Քոչարյանն անձնագրերի հետ կապված խնդրի պատճառով չի կարողացել բուժման նպատակով Մյունխեն մեկնել: «Շատ ծանր չտարանք, և սրանից մեծ խնդիր չենք ստեղծի, քանի որ խախտումներն առանց այն էլ շատ են: Այնպիսի սաստիկ խախտումներ կան, որ դրանց ֆոնին սա գրեթե ոչինչ չնշանակող խախտում է»,- ասաց Ալումյանը: