|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների և մյուս գերիների հերթական «դատը»։
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այսօրվա նիստի ժամանակ «վկաներից» մեկը՝ ոմն Յուրի Ջհանգիրյան, «ցուցմունք» է տվել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ Ղարաբաղյան շարժմանը նրա մասնակցության հետ կապված։
Ուսումնասիրվել են նաև 90–ականների սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների հետ կապված այլ «փաստաթղթեր»:
«Դատը» կշարունակվի սեպտեմբերի 11–ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: