|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչն է Զինեդին Զիդանը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Սանտիագո Սոլարիին:
Զիդանի հետ նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը: Մասնագետը գլխավորել էր «Ռեալ»-ը 2016-ից 2018 թվականներին, որի ընթացքում թիմը 3 անգամ հաղթել է ՉԼ գավաթը:
Սոլարիի գլխավորությամբ` «Ռեալ»-ը դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից և Չեմպիոնների լիգայից:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «արքայական ակումբը» զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ հետ մնալով «Բարսելոնա»-ից 12 միավորով: