|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, կտրուկ սրվել են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները:
Ըստ մեր աղբյուրների, Իգիթյանը հենց ամենասկզբից նեղսրտած է եղել, որ իրեն՝ որպես ավելի փորձառու եւ հմուտ գործչի, լիարժեք չեն գնահատել եւ չեն վստահել հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնելու գործառույթը եւ կուսակցական քվոտայով այդ պաշտոնը տվել են ՔՊ-ական Ռուբինյանին:
Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների, հատկապես տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների եւ հանրային քննարկումների ժամանակ երկուսն էլ փորձում են քողարկել լարված հարաբերությունները, թեպետ դա դժվարությամբ է նրանց հաջողվում:
Մեր զրուցակիցներից մեկը պնդում էր, որ Հ. Իգիթյանը նեղ շրջանակում այս առիթով դժգոհում է, թե ինքը ստիպված է աշխատել անփորձ Ռուբինյանի «ենթակայությամբ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: