|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՌԴ-Ադրբեջան լարվածությունը նոր շրջափուլ է մտել, որի շրջանակներում և´Ադրբեջանում, և´ հատկապես ՌԴ-ում ձերբակալությունների շարք է սկսվել, ինչն ուղեկցվում է բռնության և ստորացման դրվագներով:
Անցնող շաբաթը կարևորվեց նաև նրանով, որ Իրանից բարձր մակարդակով մեղադրանք հնչեց Ադրբեջանի հասցեին` իր տարածքը տարբեր ձևերով իսրայելական գործողություններին տրամադրելու առումով, ու թեև առաջին հայացքից թեման պարզաբանվեց, բայց ինչպես ասում են` նստվածքը դեռ երկար կմնա:
Իրան-Ադրբեջան և ՌԴ-Ադրբեջան այս առճակատումները մեծ թվով պատճառներ ունեն, սակայն գլխավորներից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել և կտրուկ մեծացրել իր տարածաշրջանային ամբիցիաները:
Այս հանգամանքը նույնիսկ իր դաշնակից Թուրքիայի համար է ոչ միանշանակ, դեռ չեմ խոսում Իրանի ու ՌԴ-ի մասին, որոնք Ալիևի իշխանության քմահաճույքներին սկսել են ավելի կոշտ արձագանքել»: