|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ տարբեր տեսանյութերով մեծ թվով գերեվարվածների` Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ փաստական տվյալներ կան, Ադրբեջանը մինչև հիմա նրանց շատերի գերեվարման փաստը չի հաստատում:
Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլում իմիտացիայի ու տարատեսակ քարոզարշավի էր վերածում ադրբեջանական բանտերում գտնվող գերիների հայրենադարձման հարցը, ներկայումս այդ թեմայով ո´չ խոսում է, ո´չ էլ առանձնապես աշխատանք տանում:
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել»: