|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախկին վարչապետ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին խոսնակ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանվելու կապակցությամբ: Այս մասին նա գրառում է արել իր թվիթերյան էջում:
«Թուրքիան ցավով տեղեկացավ Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանի մասին: Ես ցավակցում եմ մեր բոլոր քաղաքացիներին, հատկապես` նրա ընտանիքի անդամներին և հայկական համայնքին»,- գրել է նա: