|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 11-ին` ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող «Աստորիա» հյուրանոցում հայտնաբերվել է Լևոն Մութաֆյանի դին: Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չէին հայտնաբերվել։ Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, ինչի արդյունքում հիմնավորվել էր դատաբժշկի նախնական եզրակացությունը: