|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Խմբագրություն ներխուժման փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործը ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:
ՔՕ 164 հոդվածը ենթադրում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն, որի 1-ին մասով նախատեսված է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով՝ կատարվածը գողության փորձ է, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով:
Քրեական գործի ընթացքի մասին տեղեկություն ստանալու համար 168.am-ը դիմեց Քննչական կոմիտե, որտեղից, մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեցին, որ գործի վարույթն այժմ կասեցված է:
Քրեական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու հիմքով: