Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանի կապակցությամբ զանգահարել է պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և ցավակցել: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայում հեռարձակվող հայկական «Լույս TV»-ի ֆեյսբուքյան էջից: