|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները, այդ թվում` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն ցավակցել երկրի նախկին նախագահ Քենան Էվրենի մահվան կապակցությամբ:
Ըստ Haberler-ի՝ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական կայքէջերից որևէ մեկում, որտեղ միշտ ցավակացական ուղերձներ են ուղղում, չի եղել Քենան Էվրենի մասին ուղերձ:
Թեեւ Էվրենի մահվան օրը Էրդողանը ելույթ է ունեցել և շնորհավորել Մայրերի օրն ու ցավակցել Թուրքիայում մահացած հայտնի դերասան Զեքի Ալասիայի հարազատներին, նա ոչ մի կերպ չի անդրադարձել նախկին նախագահի մահվանը:
Ընդդիմադիր կուսակցությունները ևս չեն ցավակցել Էվրենի մահվան կապակցությամբ:
Նախագահի մահվան մասին հայտարարություն է արել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին՝ ասելով. -«Մեր ժողովրդավարության դեմ արված խայտառակություն էր դա: Ես նրան թողնում եմ պատմության, թուրք ժողովրդի և Աստծո դատին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 98 տարեկանում մահացել է երկրի նախկին նախագահ Քենան Էվրենը, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության 1980 թվականին զինվորական հեղաշրջման կազմակերպման համար: Էվրենը, ով հեղաշրջման արդյունքում դարձել էր նախագահ, անձեռնմխելի անձ էր մինչեւ 2010 թվականը: