|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
104 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է Միլուոքի քաղաքից հայտնի լուսանկարիչ Արթին Հայկը, որը Հայոց ցեղասպանության ականտեսներից էր: Իր գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ հայտնի քաղաքական, հասարակական գործիչների, այդ թվում` Ֆրանկլին Ռուզվելտին և ինպես նաև լուսանկարել բեյսբոլի պատմության լավագույն խաղացողին` Բեյբ Ռութին (1920 թվականին Նյու Յորքի խաղադաշտում Բեյբ Ռութը իր 50-րդ հաղթանակած մականը պաշտոնապես նվիրում է Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ներկայացուցիչ, հայուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին, որից հետո այդ մականը հանվում է բարեգործական աճուրդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին աջակցելու համար):
Դեկտեմբերին տված հարցազրույցում Արթին Հայկը պատմում էր, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ականատես է եղել բազմաթիվ ուշագրավ իրադարձությունների: Նաև նշել է, որ բախտ է վիճակվել տեսնել Բեյբ Ռութի և Լոու Գեհրիգի խաղերը:
Արթինն ուներ 4 դուստր, 9 թոռ, 17 ծոռ և 1 կոռ: