|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի բնակիչ` 31-ամյա Հայկ Կ.-ն ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ նա այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Վիրավորվել էին ոստիկաններ, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: