|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Բեռլինն աջակցում է Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրին եւ խաղաղասիրական նպատակներով Իրանի միջուկային ծրագրին: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ տարածաշրջանային հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Աքերմանը:
Աքերմանը, որը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Թեհրան է այցելել, Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Միջուկային գործարքի կայացումը համարել է դիվանագիտության հաղթանակ եւ քննադատել գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը:
Նա անդրադարձել է նաեւ ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսավորման հատուկ մեխանիզմին՝ նշելով, որ դրա ձեւավորումից հետո ավելացել է Իրանի հետ համագործակցել ցանկացող գերմանական եւ եվրոպական ընկերությունների թիվը: Գերմանացի ավագ դիվանագետն ընդգծել է, որ մեխանիզմի գործարկումը պաշտոնական Բեռլինի օրակարգային առաջնահերթություններից է: