|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ: Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության` Թրամփի փորձառու խորհրդական ու օգնական Քուշների և Էրդողանի հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ միջազգային հարաբերությունների հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը և ԱՄՆ-ի` Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների հարաբերությունների խորացման խնդիրը, ինպես նաև կարևորվել են Պաղեստինի և Իսրայելի հակամարտության կարգավորման մեջ Անկարայի և Վաշինգտոնի գործադրած ջանքերը: Հայտարարության մեջ, բացի այդ, նշվում է, որ տարածաշրջանային պայմանները բարելավելու համար անհրաժեշտ են ներդրումներ:
Քուշները նաև հանդիպել է Թուրքիայի ֆինանսների նախարար` Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի հետ, քննարկել են համատեղ տնտեսական ծրագրեր իրականացնելու հարցը: