|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշներն անցյալ կիրակի Խաղաղության Նոբելյան մրցանակի էր առաջադրվել: Ինչպես հայտնում է The Jerusalem Post թերթը, այս կերպ մրցանակի կազմկոմիտեին առաջարկվում է ճանաչել Քուշների վաստակն Իսրայելի եւ Արաբական երկու երկրների` ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հարաբերությունների «պատմական» կարգավորման գործում, փոխանցում է RG-ն:
Թրամփի փեսայի հետ միասին, ով ծնվել է Ուղղափառ հրեական ընտանիքում եւ առանցքային միջնորդ դեր է խաղացել «Աբրահամյան համաձայնագրի» ստորագրման մեջ (ինչպես կոչվում է արաբա-իսրայելական այս գործարքը) այս մրցանակի համար առաջադրվել են նաեւ նրա օգնական Ավի Բերկովիցը, նախկին Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը եւ ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Ռոն Դերմերը:
Մի շարք փորձագետների կարծիքով` գործընթացի երկարաժամկետ նպատակը Միացյալ Նահանգների կողմից գործարկված Իսրայելի եւ նրա արաբ հարեւանների հարաբերությունների կարգավորման գործընթացի երկարաժամկետ նպատակը Վաշինգտոնի ռազմավարական նպատակների իրականացումն է Մերձավոր Արեւելքում: