|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Ն․Գ․ Փոլ Ռիչարդ Գալագերին (H.E. Mgrs. Paul Richard Gallagher)։
Հանդիպմանը Կարեն Նազարյանը ներկայացրել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման օրակարգը և այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք քայլերն ու նախաձեռնությունները։
Դեսպանը Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցել է Հայաստան այցելելու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական հրավերը։
Տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձ են կատարել իրենց մոտեցումներին և առաջնայնություններին։