|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 21-ն աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների` Թուրքիայում խոսում են ավելի քան 39 լեզվով: Այս 39 լեզվից 18-ը համարվում են վերացած կամ անհետացման եզրին գտնվող լեզուներ: Անհետացածներից են մլահսոն (ասորական-արամեական լեզու) և Կապադովկիայի հունարենը: Հերթևին և տուրոյո լեզուները, հանդիսանալով նեոարամեական, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են անհետացման լուրջ վտանգի տակ: Դրանց են հետևում լադինոն (հրեաիսպանական լեզու) և հին թյուրքական գագաուզերենը, ապա` հունարենը (փոքրասիական), արևմտահայերենը, համշենահայերենը, լազերենը, Պոնտոսի հունարենը, աբազերենը. հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ, ըստ Թուրքիայի Սահմանադրության 42-րդ հոդվածի, բացի Լոզանի համաձայնագրում նշված լեզուներից (հունարեն, հայերեն, եբրայերեն), Թուրքիայի քաղաքացիներին արգելվում է ցանկացած օտար լեզվով կրթությունը: