|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրատարակել է «Անհետացող լեզուների ատլաս», ըստ որի` հայերենը Թուրքիայում անհետանալու վտանգի տակ գտնվող 18 լեզուներից մեկն է. տեղեկացնում է Nouvelles d'Arménie-ն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկությունների համաձայն` ներկայումս արեւմտահայերենով Թուրքիայում խոսում է 50 հազար մարդ, հիմնականում` Ստամբուլում եւ հայկական Վակեֆ գյուղում:
Ըստ ատլասի` Հայաստանում երկու լեզու է վերացման սպառնալիքի առաջ կանգնած` պոնտական հունարենը եւ ասորերենը, իսկ Վրաստանում եւ Ադրբեջանում` 11 լեզու: