|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի երկրաբանության և արվեստի թանգարանում փետրվարի 21-ին կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը:
«Անատոլիայի մշակույթ» կազմակերպության կողմից նախաձեռնվող ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվից և ուսումնասիրության կենտրոնից, Աթաթուրքի անվան գրադարանից և ՌԴ գիտությունների ակադեմիայի պատմության և նյութական մշակույթի ինստիտուտի արխիվից:
Նշվում է, որ կազմակերպիչները ներկայացվելիք ցուցանմուշներով փորձելու են մարդկանց հաղորդակից դարձնել Մետաքսի ճանապարհի հռչակավոր քաղաքներից մեկի` Անիի շքեղությանն ու պատմությանը:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 26-ը:
Ermenihaber.am կայքի համաձայն` նույնանուն խորագրով ցուցահանդեսներ 2018-ին տեղի են ունեցել Ստամբուլում, ապա՝ Երևանում՝ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: