|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 3-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում /Աբովյան 64/ կբացվի ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետ, գնդապետ Սասուն Մակարյանի և ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունների «Արարումների սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը:
Սասուն Մակարյանի ստեղծագործությունների համար, որպես նյութ, ծառայել են արդեն իրենց նշանակությունը կորցրած մարտական զինամթերքի բեկորները: Յուրաքանչյուր աշխատանք կերտված է տասնյակ բեկորներից, որոնք գրեթե չեն ձևափոխվել հեղինակի կողմից: Սասուն Մակարյանը ցանկացել է կործանարար մետաղի էներգիան ուղղել գեղեցիկի ստեղծմանը: Նրա առաջին ստեղծագործությունները` «Ցլամարտ», «Սեր», «Բեկորապար», ստեղծվել են 1997թ.:
Սողոմոն Մելիքյանի ստեղծագործական աշխարհը մարդ-բնություն ներդաշնակության արտացոլումն է: Հեղինակի աշխատանքները ծառի արմատներից են, որոնք ինքնատիպ քանդակներ են՝ առաջին հայացքից անավարտ: Ստեղծագործողի զգայուն աչքը նկատել է բնության պատկերները, որսացել պահի բնական շարժումը: