|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արևմտահայ մտավորականության կյանքը 1915 թվականի այս օրերին կարելի է ասել դժոխքի էր վերածվել: Իսկական գեհեն, որը չէր կարող տեղավորվել մարդկային ամենավառ երևակայության սահմաններում: ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԸ նրանցից մեկն էր: Նա թեպետ ապրեց շատ կարճ կյանք, սակայն հայ գրականությանը թողեց այնպիսի գոհարներ, որոնք կարելի է դնել համաշխարհային մեծերի ստեղծագործությունների կողքին։ Սիրելի բանաստեղծի համար չափանիշը մեկն էր՝ խոր ազգային հենքի վրա ստեղծել համամարդկային արժեքներ։
Դանիել Վարուժանը, ինչպես և ուրիշ շատ մտավորականներ նույն թվականին ձերբակալվեցին և դաժանորեն սպանվեցին թուրք ոճրագործի կողմից։ Նրանց ապրած անանձնական կյանքը, զոհողությունը՝ Ազատության բագինին մեզ պատգամում է՝ արթուն պահել պայքարի բնազդը և զոհաբերելու պատրաստակամությունը։ Դանիել Վարուժան կարդում է Սիլվա Յուզբաշյանը։
#ՄնաՏանը
#Համազգային_Երևան
#Դանիել_Վարուժան