|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեհաստանում Իսրայելի դեսպան Աննա Ազարին կանչվել է երկրի ԱԳՆ՝ լեհերի հակասեմականության մասին Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացի հայտարարության հետ կապված. հայտնում է ТАСС-ը:
Լեհաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էվա Սուվարայի խոսքով՝ դեսպանն արդեն ճանապարհին է:
Փետրվարի 17-ին Լեհաստանի վարչապետը հրաժարվել էր մեկնել Երուսաղեմ: Պատճառը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ավելի վաղ արած հայտարարություն էր այն մասին, թե լեհերը համագործակցել են նացիստների հետ:
Ավելի ուշ Կացը, մեկնաբանելով, Նեթանյահուի խոսքերը, ասել էր, որ «վարչապետը պարզ է արտահայտվել»: Նրա խոսքով` «լեհերը հակասեմականությունը մայրական կաթի հետ են յուրացրել»: