|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օրերս Սիստան եւ Բալուջիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպիչներից երեքը ձերբակալվել են. տեղեկացնում է alikonline.ir-ը` Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժերի «Ղոդս» ռազմաբազայի հանրության հետ կապերի բաժնին հղումով:
Հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ օպերատիվ տվյալների հիման վրա ռազմաբազայի հակահետախուզության ուժերն անցյալ գիշեր Սարավան և Խաշ քաղաքներում ահաբեկիչների մի քանի թաքստոց են հայտնաբերել ու ոչնչացրել: Գործողության ընթացքում ձերբակալվել է երեք ահաբեկիչ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել օրերս Սիստան եւ Բալուջիստան նահանգում իրագործված ահաբեկչական գործողության ծրագրման և կազմակերպման գործում:
Ահաբեկիչների թաքստոցներում հայտնաբերվել է մեծ քանակութեամբ զենք-զինամթերք: