|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2019 թվականի օգոստոսին Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նա Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն էր»,- մանրամասնել է դաշնության ղեկավարն ու միաժամանակ հիշեցրել, որ սպանվածը Կովկասում մասնակցել է մարտական գործողությունների`հանդես գալով անջատողականների կողմից, և գտնվել է հետախուզման մեջ:
«Նա շատ դաժան ու արյունոտ մարդ էր: Իր մասնակցած գործողություններից միայն մեկի ժամանակ իր կողմից 98 մարդ է սպանվել»,- վստահեցրել է նա ու հավելել. «Չգիտեմ` ինչ է եղել նրա հետ: Դա հանցավոր միջավայր է, և այնտեղ կարող է ցանկացած բան տեղի ունենալ»:
Հիշեցնենք, որ Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել է օգոստոսի 23-ին: Նույն օրը Բեռլինի դատախազությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին, որը, դատախազության տվյալներով, ՌԴ 49-ամյա քաղաքացի է:
Վրաստանի քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետ է արտաքսվել: