|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայի մետրոյում երկու ուսանող է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կեսգիշերին մոտ մետրոպոլիտենի Ֆիլյովսկայա ուղեգծի «Կիեւսկայա» կայարանում էլեկտրագնացի առաջին վագոնի տանիքին հայտնաբերվել է 19-ամյա մի ուսանողի դի: Նույն ժամանակահատվածում նույն ուղեգծի «Կունցեւսկայա» եւ «Պիոներսկայա» կայարանների միջնահատվածում հայտնաբերվել է մեկ այլ երիտասարդի դի:
Փորձագետների տվյալներով` երկուսն էլ մահացել են ծանր ու բազմաթիվ վնասվածքներից:
Ըստ իրավապահ մարմինների` հետաքննությամբ պարզվել է, որ ուսանողները բարձրացել են գնացքի տանիքը եւ ընթացքի ժամանակ վնասվածքներ են ստացել` բախվելով թունելի սարքավորումներին ու կառույցներին: