|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։ Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։
Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։
Զրուցակիցները խոսել են տնտեսական, առևտրային, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարների, մասնավորապես արհեստական բանականության մշակման հարցում գործակցության, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։