Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ամբողջությամբ անկախ պետություններ աշխարհում գոյություն չունեն, ժամանակակից աշխարհում տիրում է փոխկախվածությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Ինքնիշխանությունը և անկախությունն իրար մոտ հասկացություններ են»,- ասել է նա` պատասխանելով լրագրողի հարցին:
Պուտինն ուշադրություն է հրավիրել ռազմական դաշինքների և ՆԱՏՕ-ի օրինակին: «Ի՞նչ եք կարծում, որ եվրոպական երկրներից մեկը դե՞մ է, որ Եվրոպայում ամերիկյան միջին և փոքր հեռահարության հրթռիներ տեղակայվեն: Ոչ մեկն էլ դեմ չէ: Դրանից է, որ լռում են: Որտե՞ղ է ինքնիշխանությունը»,- ասել է ՌԴ նախագահը: