|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա անհրաժեշտ է, սակայն մի շարք արաբական պետություններ խանգարում են դրան: Այդ մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ բեն Ալավին. հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Սիրիան Արաբական պետությունների լիգայի համահիմնադիր երկիր է, կան մի շարք խնդիրներ, հարցեր, որոնք միավորում են Սիրիան և արաբական պետությունները: Այդ իսկ պատճառով Սիրիայի վերադարձը լիգա անհրաժեշտ է, սակայն այդ ճանապարհին կան որոշ խոչընդոտներ, այն է` արաբական պետությունների դիրքորոշումները, որոնք խանգարում են այդ գաղափարի իրականացմանը»,- ասել է նա Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո: