|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները կազմակերպության՝ Թունիսում անցկացված 30-րդ գագաթնաժողովի արդյունքներով համագործակցության կոչ են արել Իրանին: Այն հիմնված կլինի բարիդրացիական հարաբերությունների և միմյանց ներքին գործերին չմիջամտելու վրա. տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով գագաթնաժողովի մամուլի հաղորդագրությունը:
«Մենք հաստատում ենք, որ արաբական երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը պետք է կառուցվի բարիդրացիական սկզբունքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ արաբական երկրների գագաթնաժողովը տեղի է ունեցել Թունիսում կիրակի օրը: Հոբելյանական գագաթնաժողովի օրակարգում եղել է մոտ 20 հարց տարածաշրջանի հիմնական խնդիրների վերաբերյալ, ներառյալ` պաղեստինյան հարցը, Սիրիայում, Լիբիայում և Եմենում տիրող ճգնաժամը, աջակցությունը Սուդանի խաղաղությանն ու զարգացմանը, Իրանի միջամտությունն արաբական գործերին, Թուրքիայի զինված ներխուժումը Հյուսիսային Իրաք, ինչպես նաև համաարաբական անվտանգությունը: Օրակարգում Սիրիայի անդամակցության վերականգնման հարցը չի ընդգրկվել` պատճառով, որ պատվիրակություններից ոչ մեկն այն պաշտոնապես չի ներկայացրել քննարկման: