|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ երեկոյան ահաբեկչական պայթուն է որոտացել Սիստան եւ Բալուջիստան նահանգներում. ըստ alikonline. ir-ի` տեղեկացնում է Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս» ռազմաբազայի հանրության հետ կապերի բաժինը:
Պայթյունը տեղի է ունեցել Խաշ-Զահեդան ավտոմայրուղում: Մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենան պայթեցրել է ռազմաբազայի ստորաբաժանումներից մեկի զինծառայողներին տեղափոխող ավտոբուսի մոտ: Զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ 12-ը:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Զոլմ» («Ջեյշ ալ Ադլ»-խմբ.) ահաբեկչական խմբավորումը: