|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
1945 թվականի փետրվարի 6-ին է ծնվել ճամայկացի երաժիշտ եւ կոմպոզիտոր Բոբ Մառլին: Այսօր նա կդառնար 74 տարեկան: Երգիչը համարվում է ռեգգի ժանրի ամենահայտնի կատարողը: Հենց Բոբի շնորհիվ ռեգգին մեծ ճանաչում ձեռք բերեց եւ լայն տարածում գտավ Ճամայկայում, հետագայում` երկրի սահմաններից դուրս:
Մառլին մահացել է 36 տարեկանում` մելանոմա (մաշկային քաղցկեղի տեսակ է) հիվանդության պատճառով:
Նա ռաստա կոչվող կրոնական շարժման հետեւորդ էր: Շատերը Մառլիին առաջնորդ էին համարում: Հենց իր հավատքի շնորհիվ էլ Բոբը հրաժարվեց ոտքի բութ մատի ամպուտացիայից, երբ նրա մոտ հայտնաբերեցին հիվանդությունը: «Ռաստան դեմ է մարմնի որեւէ հատվածի հատմանը: Ես թույլ չեմ տա, որ ինձ մասնատեն»,- ասել էր նա: