|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պռոշյանի գյուղի պանթեոնն այսօր դարձյալ բազմամարդ էր, այս անգամ եկել էին շնորհավորելու Արցախյան ազատամարտի հերոս, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի 50- ամյակը:
Հայորդու ողբերգական մահից անցել է շուրջ հինգ ամիս, սակայն նրա սպանության գործով ոչ մի լուրջ և հիմանվոր բացահայտում չկա: Չնայած այսքան ժամանկ է անցել` սակայն ոչ ոք դեռ չի համակերպվել սիրելի գյուղապետի, մարտական ընկերոջ կորստի հետ:
Նա հավերժ մնաց հիսուն տարին հատելու շեմին և բռնեց անմահության ճանապարհը: Այդպես էլ հնարավորություն չունեցավ մտորելու ծերության մասին, խորհելու, համամետելու հիսունից առաջ և հետո ապրած կյանքը: Ամեն ինչ կիսատ մնաց…