|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն հայտնել ենք, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցը Երևանում է: Այդ մասին դեռ օրեր առաջ հայտնել էր ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը` նշելով, որ հարցազրույց է տվել Շահին Հաջիևին:
Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը Minval.az-ի հետ զրույցում ասել էր, որ Հաջիևն արդեն 3 օր է` Երևանում է և այսօր կվերադառնա Բաքու: «Մեր թղթակցի` Երևան այցի նպատակն է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին ֆիլմի նկարահանումներին մասնակցությունը»,- նշել էր նա:
Ուշագրավ է, որ գործակալությունը ժամեր անց խմբագրել է Մեհման Ալիևի խոսքերը` գրելով հետևյալը. «Երևան այցի ժամանակ նա մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական կուսակցությունների և փորձագետների հետ: Սպասվող տեսանյութերի և գրավոր ռեպորտաժների թեման կդառնան ԼՂ հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում իրավիճակին առնչվող հարցեր»:
Ի դեպ, հին տարբերակը պահպանվել է Google որոնողական համակարգում:
Լուսանկարը` ստորև:
