|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ, ըստ ՌԴ ԱԳՆ կայքի, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ռիպերին` վերջինիս խնդրանքով: Դեսպանին ուղեկցել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն: Զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Սանկտ Պետերբուրգում ԼՂ հակամարտության հարցով եռակողմ գագաթաժողով նախապատրաստելու հարցը:
Այսօր արդեն РИА Новости-ն, ԱԳՆ-ում իր աղբյուրին հղումով, տեղեկացնում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա Պետերբուրգում հունիսի վերջին:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված տեղեկությունը վերոնշյալ բովանդակությունն ուներ երեկ, այսօր արդեն տեքստից հանվել է այն հատվածը, որը վերաբերում է ԼՂ հակամարտության հարցով եռակողմ գագաթաժողով նախապատրաստելուն:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից Yerkir.am-ը հետաքրքրվեց` իրականում լինելո՞ւ է բարձր մակարդակի հանդիպում: «Բարձր մակարդակով հանդիպումների մասին մենք պատշաճ ժամանակում ներակայացնում ենք»,- ասաց նա` չցանկանալով մանրամասնել: