|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին` երկրում երկխոսության հաստատմանն օգնելու խնդրանքով: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտնում է Sky TG24-ն:
«Ես նամակ եմ ուղարկել Ֆրանցիսկոս պապին, հույս ունեմ, որ այն արդեն հասել է Հռոմ` Վատիկան»,- հեռուստաալիքը մեջբերում է Մադուրոյի խոսքերը:
«Ես խնդրել եմ նրան բոլոր ջանքերը գործադրել և օգնել մեր երկխոսության ճանապարհին: Դրական պատասխան ստանալու հույս ունենք»,-ասվում է նամակում: