|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցում էր նաեւ 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի նկատմամբ, իսկ Եվրոպայի հավաքականը հաղթեց 4:3 հաշվով: Պրահայում Բաչկովը հանդես էր գալիս մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: