|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրոպական Առաջին Ամառային խաղերի 9-րդ մրցակցային օրը ասպարեզ դուրս եկան Հայաստանի 2 պատվիրակ: Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը` 50 մետր հրացանով 3 դիրքից գրավեց 28- րդ տեղը: Իսկ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը համառ ու հավասար պայքարում պարտվեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Վաղը կկայանա Սամբոյի մրցաշարը: Հայաստանը ներկայացնում են 3 տիտղոսակիր մարզիկներ: 57 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը ուժերը կչափի ռուսաստանցի Այմերգեն Ատկունովի հետ: 90 կգ քաշային Աշոտ Դանիելյանի մրցակիցը կլինի մոլդովացի Վալերի Մելեաշևիչին: Իսկ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը կգոտեմարտի ռուսաստանցի Աննա Խարիտոնովայի հետ: Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 9-ին