|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին նոր համաձայնագիր կնքել` աելի մեծ թվով մասնակիցներով: Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս. հայտնում է РИА Новости-ն:
«Ես ակնկալում եմ, որ մենք կարող ենք հավաքել բոլորին մի մեծ և գեղեցիկ սենյակում և նոր համաձայնագիր կնքել, որը շատ ավելի լավը կլինի: Իհարկե, ես դա կցանկանայի»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ Թրամփը հայտարարեց, որ փետրվարի 2-ին ԱՄՆ-ը դադարեցնում է իր մասնակցությունը ռուս-ամերիկյան միջուկային համաձայնագրին: