|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չինաստանը դեմ է Վենեսուելայի գործերին ցանկացած միջամտության, աջակցում է երկրի կառավարությանը` երկրում կայունության, ինքնիշխանության և անկախության պահպանմանն ուղղված ջանքերում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և կողմերին զսպվածության կոչ ենք անում»,- հավելել է նա:
Նշենք, որ Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել: