|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մեծ Բրիտանիայի բանկերը հրաժարվել են Վենեսուելային վերադարձնել Բոլիվիայի Հանրապետության պահուստներից 80 տոննա ոսկի: Այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչության պետ, փոխծովակալ Իգոր Կոստյուկովը. հայտնում է investingacad.com-ը:
«Մեծ Բրիտանիայի բանկերը հրաժարվել են վերադարձնել 80 տոննա վենեսուելական ոսկին», - նշել է փոխծովակալը` հավելելով. «Միջազգային ակտիվները փոխանցվում են վենեսուելական ընդդիմության վերահսկողության տակ»:
Հավելենք, որ դեռևս հունվարի վերջին Անգլիայի բանկը մերժել էր Նիկոլաս Մադուրոյի` այնտեղ պահվող ոսկու սալիկները վերադարձնելու պահանջը, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար: Ըստ ԶԼՄ-ներում տարածված մի շարք տվյալների՝ որոշումն ընդունվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկով: