|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարեւոր ներքաղաքական իրադարձություն Արցախի համար:
Բակո Սահակյանն արժեւորել է ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաեւ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: