|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Որոշ լրատվամիջոցներում այսօր «հայտարարության» տեքստ հրապարակվեց՝ իբր ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների անունից: Թե իբր նրանք դադարեցնում են իրենց անդամակցությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, քանի որ իբր ՀՅԴ-ն շեղվել է իր առաքելությունից, եւ միանում են «Հիմնադիր խորհրդարանին» /նույն «Նախախորհրդարան»-ն է-խմբ./: Ըստ մամուլի հրապարակումների` հայտարարության տակ ստորագրել է 24 մարդ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Թադեւոսյանը հայտնեց, որ Սպիտակում ՀՅԴ կոմիտե չկա, որ դաշնակցական ընկերների մեծ մասը երկրում չէ:
«Սպիտակում կան ընկերներ, բայց, ցավոք, ընկերների գերակշիռ մասն արտագնա աշխատանքի է: Ես նայեցի այդ՝ իբր 24 դաշնակցականների անուն-ազգանունները եւ ապշած եմ: Նախ` նրանց 80-85 տոկոսին չեմ ճանաչում: Մեկի անուն-ազգանունն, իրոք, համընկնում է մեր ընկերոջ անուն-ազգանվան հետ, զանգահարեցի, խոսեցինք, պարզվում է՝ ոչ մի հայտարարությունից տեղյակ չէր»,-պատմեց Թադեւոսյանը:
ՀՅԴ ԳՄ անդամը մի բանում վստահ է՝ սա սադրանք է` ՀՅԴ Ընդհանուր ժողովի ֆոնին: