|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սիրիական Աֆրինի կենտրոնում` «Ահրար Շարքիա» զինված խմբավորման շտաբի մոտ, ականապատ մեքենա է պայթել, զոհվել է 3 թուրքամետ գրոհային: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` քրդական ANHA գործակալությանը հղումով:
Գործակալության աղբյուրների համաձայն` պայթյունը որոտացել է տեղի ժամանակով առավոտյան ութին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ մարտին քրդերի դեմ գործողության ժամանակ Աֆրինի վերահսկողությունն անցել է թուրքական բանակին: