|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հազարավոր թուրք գրոհայիններ անցել են Սիրիայի հետ սահմանը եւ մասնակցում են Բաշար Ասադի իշխանությունների դեմ մղվող ռազմական գործողություններին: Նման տեղեկատվություն, ըստ mignews.com-ի, տարածել է թուրքական Kuresel Haber ռադիոկայանը:
Ըստ դրա` թուրքերն ու քրդերը Սիրիայում ոչ արաբ գրոհայինների ամենամեծ խումբն են: Ռադիոն նաեւ տեղեկացնում է, որ թուրք դիպուկահարների մեծ քանակություն կռվում է ահաբեկչական «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման կողմից: Պարզվում է նաեւ, որ Հալեպի համար մարտերում ընդդիմադիր ուժերը պառակտվել են եւ կռվել են ոչ միայն կառավարական ուժերի, այլեւ միմյանց դեմ: